поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Աշխատանքային այցով ՎՊՀ-ում էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: Կրթական գերատեսչության ներկայացուցիչները նախ եղան ՎՊՀ Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարանում, շրջեցին դասասենյակներով, հետաքրքրվեցին սաների և աշխատակիցների խնդիրներով: ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացավ վարժարանի շենքային պայմաններին, լաբորատոր հնարավորություններին:

Շրջայցը շարունակվեց ՎՊՀ-ում, որտեղ հյուրերը եղան համակարգչային լսարաններում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանը, այցելեցին բուհի համալիր լաբորատորիաներ: Նախատեսվածի համաձայն՝ կայացավ հանդիպում բուհի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումն անցավ հարցուպատասխանի մթնոլորտում, որի ընթացքում գիտական խոհրդի անդամները հնարավորություն ունեցան հյուրերին ուղղելու հուզող հարցերն ու առաջարկները. վերջիններս հիմնականում առնչվում էին  հոգաբարձուների խորհրդի նիստերի կազմակերպմանը և դրանով պայմանավորված՝ բուհի ռազմավարության հաստատմանը, սոցփաթեթի բացակայությանը և այլն:

Կ. Թռչունյանի խոսքով՝ ցանկացած բուհի կարևորագույն օղակներից մեկը Գիտական խորհուրդն է. այս ենթատեքստում փոխնախարարը խիստ կարևորեց նմանօրինակ հանդիպումները, հետաքրքրվեց գիտխորհրդի անդամների՝ բուհի զարգացման տեսլականով: Խոսելով տպավորություններից՝ նա նաև նկատեց, որ ամենօրյա շարունակական աշխատանքները պարտադիր են բուհի զարգացման համար:

Բուհի գիտխորհրդի անդամներն իրենց մտահոգությունն արտահայտեցին նաև հենակետային վարժարանի շենքային պայմանների առնչությամբ. ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Ն. Հարությունյանը վստահեցրեց, որ նախարարությունը չի կատարի որևէ քայլ, որը չի բխում բուհի շահերից:

ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից առաջարկ եղավ բնական գիտությունների համար սահմանված անվճար տեղերի թիվն ավելացնելու. փոխնախարարը տեղեկացրեց, որ խնդիրը գտնվում է ուշադրության կենտրոնում և ներկայացրեց թվային տվյալներ:

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով նմանօրինակ հանդիպումներն այսուհետ լինելու են հաճախակի՝ միտված առաջնահերթ խնդիրների վերհանմանն ու դրանց արագ լուծմանը:

                  

Back to top