поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

70 տարեկանում կյանքից հեռացավ Վանաձորի պետհամալսարանի վաստակաշատ դասախոս, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սամվել Աշոտի Ապրեսյանը:

   Ս. Ապրեսյանը դպրոցական տարիներն անց է կացրել հայրենի Տավուշում, ապա ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների գերազանց իմացությունը նրան բերել է մայրաքաղաքի մաթեմատիկական թեքումով դպրոց, որը հաջողությամբ ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1973 թվականին: 1973-74 և 1977-80 թթ. Ս. Ապրեսյանն աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, իսկ 1974-77 թթ. սովորել է Լենինգրադի պետհամալսարանի ասպիրանտուրայում, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:

1980–98 թթ. Ս. Ապրեսյանն աշխատել է ԵրՊԻ Վանաձորի մասնաճյուղում, որից 1982–93 թվականներին`որպես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ: 1999 թվականից մինչև իր բովանդակալից կյանքի վերջը Ս. Ապրեսյանն աշխատում էր ՎՊՀ մաթեմատիկայի ամբիոնում՝ դոցենտի պաշտոնով, ընդ որում 2015–16 թթ. ղեկավարել է այդ ամբիոնը: ՎՊՀ-ում աշխատելու տարիներին Ապրեսյան դասախոսն աչքի ընկավ մաթեմատիկական գիտելիքների խորիմացությամբ՝ վայելելով աշխատանքային ընկերների և ուսանողների արժանի հարգանքը:

Մաթեմատիկայի դպրոցական դասընթացին նրա գերազանց տիրապետումը մեծ թվով դպրոցականների նպատակաուղղեց դեպի ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտությունների հորձանուտ:

Քչախոս էր, բայց ուղղամիտ, ընկերասեր էր ու առատաձեռն: Իր ոչ մի ընկերոջ չնեղացրեց ու ցավ չպատճառեց, ուստի մեծ եղավ նրա անժամանակ կորստյան ցավը: Սամվել Ապրեսյանին` նվիրյալ մանկավարժին և գիտնականին, երկար կհիշեն թե՛նրա ընկերները և թե՛ երախտագետ աշակերտները…

Back to top