поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը 2021 թվականի մայիսի 5-ից  համարել  թափուր:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունը անցկացվելու  է հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդում:

Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների (ամբիոնների, գիտական լաբորատորիաների) կողմից, պրոֆեսորադասախոսական կազմի յուրաքանչյուր անդամի կողմից կամ ինքնաառաջադրմամբ: Թեկնածուների առաջադրումը դադարեցվում է ընտրություններից 10 օր առաջ: 

Դեկանի թափուր պաշտոնի համար  դիմող անձինք  Համալսարանում գործող գործավարության կարգին համապատասխան` փակ ծրարով ընդհանուր բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ նիստի արձանագրության հիման վրա կազմված համապատասխան որոշումը, ինքնաառաջադրման դեպքում՝ ռեկտորին հասցեագրված դիմում. 

բ. կադրերի հաշվառման անձնական թերթիկ. 

գ. ինքնակենսագրություն (CV-Curriculum Vitae). 

դ. բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը. 

ե. գիտական աստիճան(ներ)ը և գիտական կոչում(ներ)ը հաստատող փաստաթղթերի պատճեն(ներ)ը. 

զ. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցուցակը. 

է. պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ տվյալներ.

ը. Համալսարանի ֆակուլտետի հնգամյա զարգացման ծրագիր (հայեցակարգ)՝ փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո և տեղադրվում է ՎՊՀ պաշտոնական կայքէջում:

Դեկանի ընտրության ընթացակարգը տե'ս. https://www.vsu.am/karg/2018/dekani-yntrytyan-yntacakarg-popoxv.pdf

             Թեկնածուների  առաջադրման ժամկետն է 2021 թվականի մայիսի 5-ից  մայիսի 27-ը ներառյալ:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստը  տեղի  կունենա  2021 թվականի հունիսի 7-ին, ժամը 14:00-ին:

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը՝ 08:45-17:45, ընդմիջում՝ ժամը՝ 12:45-13:45: Հասցե՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենք, Տիգրան Մեծի 36:

05.05.2021 թվական

Back to top