поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Կյանքից հեռացել է քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Ալբերտ Ազատի Սահակյանը

 Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ-քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի քիմիայի ամբիոնի բազմամյա դասախոս Ալբերտ Ազատի Սահակյանը:

Ալբերտ Ազատի Սահակյանը ծնվել է 1936թ.-ի հունիսի 20-ին Կամոյի շրջանի Մուխան գյուղում (այժմ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովազարդ):

1954-ին գերազանց առաջադիմությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը` նույն թվականին ընդունվել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետ, որն ավարտել է 1960-ին:

1960-1970թթ.-ին աշխատել է օրգանական քիմիայի ինստիտուտի պոլիմերների և մոնոմերների սինթեզի լաբորատորիայում որպես լաբորանտ, ապա` որպես ավագ լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող:

1969-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Վինիլացետիլենային սպիրտների հիմքով մոնոմերների և պոլիմերների սինթեզ» թեմայով:

1971-ից աշխատել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնում որպես ավագ դասախոս:

1971-1972թթ.-ին աշխատել է ավագ դասախոս:

1972-1978թթ.-ին եղել է քիմիայի ամբիոնի վարիչ:

1978-1980թթ.-ին զբաղեցրել է հեռակա ուսուցման գծով պրոռեկտորի պաշտոնը:

1980-1981թթ.-ին պաշտոնավարել է կենսաբանաքիմիական ֆակուլտետում որպես դեկան:

1981-1994թթ.-ին աշխատել է հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր:

1994 – 2003թթ.-ին աշխատել է գիտական մասի պրոռեկտորի պաշտոնակատար:

2003.-ին աշխատել է որպես ռեկտորի խորհրդական:

2004թ.-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:

Վանաձորի պետական համալսարանում աշխատել է մինչև 2020թ.-ի հուլիսի 1-ը:

Ալբերտ Սահակյանը բազում գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է:

Հուղարկավորությունը տեղի կունենա 04.06.2021թ. Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում:

Անուրանալի է Ալբերտ Սահակյանի մարդկային դրական նկարագիրը, որը լրացվում էր մասնագիտական ջանասիրությամբ և հոգատարությամբ` հանդեպ ուսանողներն ու գործընկերները: Ամբողջ կյանքը նվիրելով գիտական, կրթադաստիարակչական գործին` կրթել, դաստիարակել ու կյանքի ուղի է հարթել բազում սերունդների համար՝  վայելելով ոչ միայն այդ գործընկերնների, ուսանողների, այլև շրջապատի ուբոլոր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:

Վշտակցելով Ալբերտ Սահակյանի հարազատներին ու մտերիմներին` իբրև սփոփանք ուզում ենք հավաստել, որ նրա հիշատակը վառ կմնա բոլոր ճանաչողների հոգում:

 

Back to top