поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի և Պորտուի համալսարանի միջև կնքված Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում հունիսի 28-ից հուլիսի 2-ը ՎՊՀ-ում հյուրընկալվելու է գործընկեր համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր Ֆաթիմա Մարինյոն։

Օտարալեզու գրականության բնագավառում Պրոֆեսորը կանցկացնի երեք հարդիպում` հետևյալ  թեմաներով.

Հանդիպում 1. 2021թ. հունիսի 28-ին` ժամը 14։00-ին. «Կորցրած ինքնության որոնման ճանապարհին», ՎՊՀ նիստերի դահլիճ (վարչական մասնաշենքի երկրորդ հարկ)

Հանդիպում 2. 2021 թ. Հունիսի 29-ին`ժամը 15։30-ին. «Գրականության առեղծվածային աշխարհը», ՎՊՀ նիստերի դահլիճ (վարչական մասնաշենքի երկրորդ հարկ)

Հանդիպում 3. 2021 թ. Հուլիսի 1-ին`ժամը 14։00-ին. «Ռոմանտիզմը և ազգային ինքնությունը» և «Վեպի ճգնաժամը», Էրազմուս+ կոնֆերանս դահլիճ

Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է։ Պրոֆեսոր Մարինյոյի կենսագրական տվյալներին կարելի է ծանոթանալ  այստեղ։

Back to top