поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

 Վանաձորի «Կենտրոն համալիր» մարզադպրոցում անցկացվեց վոլեյբոլի առաջնություն՝ նվիրված նախկին ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վ. Թաթյանին, ով մեծ ներդրում ունի ամբիոնի կայացման և զարգացման գործում: Մրցաշարն անցկացվեց շրջանաձև եղանակով՝ վոլեյբոլի մրցումների կանոններին համապատասխան: Մասնակցում էին համալսարանի բոլոր ֆակուլտետների, քոլեջի և վարժարանի հավաքական թիմերը:

Մրցանակային 1-3 տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով: Պարգևները հանձնեցին բուհի ռեկտոր Ռ. Սահակյանը և արվեստի և սպորտի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Նազարյանը:

Երրորդ հորիզոնականում բնական գիտությունների ֆակուլտետի հավաքական թիմն էր, երկրորդում՝ ՎՊՀ քոլեջի հավաքականը, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտության հավաքականը:

Շնորհավորում ենք բոլորին, մաղթում նորանոր հաջողություններ:                             

Back to top