поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Հունիսի 24-ին Վանաձորի պետական համալսարանում հյուրընկալվել էին Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, աշխատակիցներ Անի Թորոսյանը և Վարդ Ղուկասյանը։ Այցի նպատակն էր իրականացնել  «Հայաստանյան բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ BOOST» նախագծի և միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մշտադիտարկում։

Առաջին հանդիպումը համալսարանի ղեկավարության ու գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի հետ էր, այնուհետ՝ նախագծի թիմի և միջազգային հարաբերությունների գրասենյակի ներկայացուցիչների:

Կարևորելով կատարված աշխատանքների շարունակական, արդյունավետ  ընթացքը՝ Լանա Կառլովան խոսեց առաջիկա քայլերից ու անելիքներից:

ՎՊՀ համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը նկատեց, որ BOOST նախագծի շնորհիվ համալսարանում մեծացել է միջազգայնացման վերաբերյալ աշխատակիցների իրազեկվածության մակարդակը:

Նախատեսվածի համաձայն՝ հանդիպում եղավ նաև շարժունությունից օգտված վարչական ու դասավանդող աշխատակիցների, ինչպես նաև ուսանողների հետ, որոնք խոսեցին նախագծի մասնակցության իրենց փորձից:

Back to top