поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ERASMU+ PRINTeL նախագծի (www.printel.amԴասավանդման և ուսուցման վիրտուալ ակադեմիայի շրջանակներում (VATL,www.vatl.ysu.am) ստեղծվելէ 5 էլեկտրոնային հարթակ՝ նորարարական դասավանդման և ուսուցման որոշակի մոտեցումների շուրջ դասավանդման վիրտուալ համայնքների ձևավորման նպատակով: Այդ համայնքները կտրամադրեն սոցիալական ցանցային հարթակներ` VATL պորտալի անդամների միջև համագործակցությունը և երկխոսությունը խրախուսելու համար, հնարավորություն կտան ներգրավվելու նորարարականև տեխնոլոգիապես հագեցած դասավանդման և ուսուցման վերաբերյալ տարբեր ֆորումներում և քննարկումներում: Համայնքի անդամները նաև հնարավորություն կունենան որոնելու և գտնելու համապատասխան տեղեկատվություն նորարարական դասավանդման և ուսուցման նոր մեթոդների և մանկավարժական մոտեցումների վերաբերյալ կոնկրետ առարկայական ոլորտում, ինչպես նաև կիսվելու բաց կրթական ռեսուրսների օգտագործման և տեխնոլոգիաների կիրառմամբ դասավանդման հետ կապված սեփական փորձով։

VATL-ի դասավանդման վիրտուալ համայնքները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://vatl.ysu.am/index.php/discussions, VATL պորտալում գրանցվելուց հետո: Դասախոսները և ուսանողները հրավիրվում են գրանցվելու VATL պորտալում և 5 վիրտուալ համայնքներում:

Այս նպատակով մշակված տեսաուղեցույցը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=CeN8vgB4JAU կօգնի գրանցվել VATL-ի դասավանդման վիրտուալ համայնքներում։

 

Back to top