поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Հուլիսի 1-ին և 2-ին ՎՊՀ գիտական խորհուրդը անցկացրեց 2 նիստ՝ հագեցած օրակարգերով:

Մասնակիցների բաց քվեարկությամբ նախ միաձայն ընդունվեց նիստի օրակարգը։ Գիտական խորհրդի քարտուղար Ս. Բեժանյանի առաջարկով ձևավորվեցին ձայների հաշվիչ հանձնաժողովների կազմերը: Հանձնաժողովները ձևավորվեցին միաձայն քվեարկությամբ:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կրթական ծրագրերի վերջնարդյունքների աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման խնդիրներին: Զեկուցողն ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս.Թումանյանն էր: Զեկուցման շուրջ ծավալված քննարկման արդյունքում որոշվեց զեկուցումն ընդունել ի գիտություն և ի կատարում, որոշվեց հանձնարարել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորին մինչև 01.01.2022թ. ղեկավարել և վերջնական հաստատման նախապատրաստել ԿԾ-երը, մինչև 01.10.2021 թվականը վերանայել գործող ծրագրերը և մշակել «Կրթական ծրագրերի մշակման, գնահատման և մշտադիտարկման կարգ» , ինչպես նաև հանձնարարել ամբիոններին մինչև 01.10.2021թ. ավարտել ԿԾ-երի վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համադրման, վերլուծման և առաջարկների (տարբեր շահառուների կողմից) գործընթացը:

Գրադարանի տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ ՎՊՀ գրադարանի վարիչ Գ.Գաբոյանը. վերջինիս խոսքով՝ ներբուհական փոփոխությունների և համավարակի իրողությունների արդյունքում այս հաշվետու տարում գրադարանում կատարված աշխատանքները որոշակի տարբերվել են պլանավորվածից: Հաշվետու տարում աշխատանքներ են տարվել սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:

Հաստատվեցին բուհի բնական, հումանիտար, հասարակական գիտությունների  ֆակուլտետների դեկանների պաշտոնների ընտրությունների արդյունքները, «Ֆիզիկա» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի ուսումնական պլանը, լսվեցին առաջարկություններ   «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության ուսումնական պլանում առարկայական փոփոխություններ կատարելու  մասին:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Թ. Շահվերդյանի «Հայոց լեզվի պատմական ձևաբանություն» վերնագրով մենագրությունը երաշխավորվեց տպագրության: 

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆ.Մովսիսյանը  ներկայացրեց թեկնածուների տվյալները, ամբիոնների և մրցութային հանձնաժողովի կարծիքները, ինչպես նաև  ուսանողների կողմից դասախոսի աշխատանքի որակի և առաջադրվող դասընթացների գնահատման սոցիոլոգիական հարցման արդյունքները՝ 5 միավորանոց սանդղակով, ինչին հաջորդեց փակ, գաղտնի քվեարկությունը:

Ընտրությունների ավարտին հաշվիչ հանձնաժողովների նախագահները ներկայացրին արդյունքները:

Ընտրությունների արդյունքները գիտխորհրդի կողմից հաստատվեցին:

 

 

 

Back to top