поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի պետական համալսարանը կրեց ևս մի անդառնալի կորուստ. կյանքից հեռացավ «Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի դոցենտ

Ժորա Նիկոլի Բաղդասարյանը:

            Ժ. Ն. Բաղդասարյանը ծնվել է 1937 թ. Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղում, ուր ապաստանել էր Մուշից գաղթած Նիկոլի բազմանդամ ընտանիքը: Միջնակարգը մեդալով ավարտելուց հետո ընդունվել և 1961թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և անցել աշխատանքի հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: Մի քանի ամիս աշխատելուց  հետո Ժ. Բաղդասարյանը նշանակվում է դպրոցի դիրեկտոր (տնօրեն):

            1966 թվականից Ժ. Բաղդասարյանը սկսում է դասախոսել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, իսկ 1969 թվականին այդ ինստիտուտի հետ տեղափոխվում է Կիրովական՝ դառնալով նորաստեղծ ինստիտուտի առաջին դասախոսներից  մեկը:

            1978 թ. հոկտեմբերի 10-ին (իր ծննդյան օրը) Մինսկի համալսարանում դիսերտացիայի փայլուն պաշտպանությամբ Ժ. Բաղդասարյանը դարձավ  ֆ.մ.գ.թ., իսկ 1979-ից՝  դոցենտ: Երկար տարիներ (1976-2010 թ.թ.) Բաղդասարյանը ղեկավարել է բուհ-ի «Երկրաչափության և հանրահաշվի» ամբիոնը:

            Ժորա Բաղդասարյանը համալսարանի լավագույն դասախոսներից էր, փոքր-ինչ խիստ, բայց անաչառ ու սկզբունքային:

            Արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալի, բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի: Հեղինակ է ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածների, իսկ կյանքի վերջին շրջանում աշխատում էր պրոյեկտիվ երկրաչափության դասագրքի ստեղծման վրա…

            Օրինակելի ընտանիքի հայր էր, լավագույն ընկեր ու բարեկամ:

            Ժ. Ն. Բաղդասարյանի հիշատակը երկար կմնա իր ժամանակակիցների, ուսանողների հուշերում…

Back to top