поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի և Պորտուի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում հունիսի 28-ից հուլիսի 2-ը ՎՊՀ-ում հյուրընկալվել էր գործընկեր համալսարանի գրականության պրոֆեսոր Ֆաթիմա Մարինիոն։ Այցի հիմնական նպատակն էր ՎՊՀ դասախոսներին և ուսանողներին առավել հանգամանորեն ծանոթացնել եվրոպական և պորտուգալական գրականությանը՝ անդրադարձ կատարելով Եվրոպայի և Պորտուգալիայի պատմությանը և քաղաքական իրադարձություններին։

Պրոֆեսորի այցն ավելի հետաքրքիր կերպով անցկացնելու և հյուրին հայկական մշակույթին ու պատմությանն առավել լավ իրազեկելու նպատակով ՎՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները պատրաստել էին Հայաստանի մասին ցուցադրություն,  կազմակերպվել էր այց դեպի Ստեփան Զորյանի տուն-թանգարան, Վանաձորի պատկերասրահ, էքսկուրսիա դեպի Հաղպատի և Սանահինի վանքեր և Ստեփանավանի բուսաբանական այգի (դենդրոպարկ)։  

Հյուրը տպավորված էր Վանաձորում ունեցած իր մեկշաբաթյա այցով և հույս հայտնեց հետագա արդյունավետ համագործակցության եզրերն ավելի ամրապնդելու ուղղությամբ։ 

Back to top