поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ ընդունված դիմորդները սեպտեմբերի 1-ին համապատասխան ֆակուլտետի դեկանատ են ներկայացնելու հետևյալ փաստաթղթերը

  1. Ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).
  2. 1 լուսանկար (3 x4 սմ չափսի).
  3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
  4. Զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում
  5. ԳԹԿ վկայական, որտեղ նշված է միասնական քննությունների գնահատականները (բնօրինակը)
  6. Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող հետևյալ փաստաթղթերը՝

ԿԵՏ 89

  • Տեղեկանք զինծառայողի զոհվելու մասին (բնօրինակը և պատճենը )
  • Մահվան վկայականը (բնօրինակը և պատճենը)
  • Դիմորդի ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճենը)
  • Զինհաշմանդամ դիմորդի 1-ին կամ 2-րդ կարգը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը) զինհաշմանդամ դիմորդի անձնագիրը (բնօրինակը և պատճենը)

ԿԵՏ 90 - 1

  • Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճենը)
  • Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին (բնօրինակը և պատճենը)

90 - 2

  • Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճենը)
  • Առանց ծնողական խնամքի մնալու մասին հավաստող փաստաթղթերը (բնօրինակը և պատճենը)

ԿԵՏ 91

  • Զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը)

ՎՊՀ  ռեկտորատ

Back to top