поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Գիտխորհրդի արտահերթ նիստի օրակարգը փոփոխություններից հետո հաստատվեց միաձայն քվեարկությամբ: ՎՊՀ գիտական խորհրդի քարտուղար Սեդա Բեժանյանի առաջարկով օրակարգում ավելացվեցին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի մագիստրատուրայի 2020-2021   ուսումնական տարվա ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին և մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Հայկուշ Մամիկոնյանի մենագրությունը տպագրության երաշխավորելու հարցերը:

Օրակարգի առաջին հարցով միաձայն քվեարկությամբ ընդունվեց «ՎՊՀ հայցորդների ատենախոսության թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին»  հարցը:

Օրակարգի 2-րդ՝ «Մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին» հարցը զեկուցեց ՎՊՀ  ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանը: Հիմք ընդունելով ԿԳՄՍ նախարարի հրամանը,  որում փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին»  1193-Ն հրամանով հաստատված կարգում, և ԿԳՄՍ նախարարիթիվ 01/06.1/12638-20 գրությունը, առաջարկվեց 11-րդ կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ. «Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությունը՝ Կառավարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար, իրականացվում է համապատասխան տարվա զորակոչը կազմակերպելու մասին Կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում, որին կարող են մասնակցել բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:» Ավելացվեց 11.1. կետը հետևյալ  խմբագրությամբ. «Առաջին փուլի ընդունելության քննությունները  կազմակերպվում են 2020թ. հուլիսի 2-5-ը (ըստ ժամանակացույցի)», իսկ26-րդ կետում «հունիսի 10-ը ներառյալ» բառերը փոխարինվեցին «հուլիսի 1-ը ներառյալ» բառերով:

 

 

Back to top