поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սույն թվականի նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի պետական համալսարանի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտություների թեկնածու, դոցենտ Քրիստինե Ղազարյանը ERASMUS+ PrinTel «Փոփոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան  գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական  փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում մասնակցել է Բելգիայի Լյովենի համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը՝ «Ակտիվ ուսուցում` տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառության առանձնահատուկ շեշտադրմամբ» թեմայով գործընկեր երկրների դասախոսների որակավորման բարձրացման դասընթացին:

Դասընթացի նպատակն էր բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, դասավանդման գործընթացում ավանդական մեթոդների  փոխարինումը նորագույն, ակտիվ, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և տարբեր ենթակառուցվածքների ներդրմամբ ակտիվ ուսուցման իրականացումը: Դասընթացը միտված է գործընկեր համալսարանների դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման և դասավանդման միջավայրի ձևավորմանը, նորարարական ուսումնական պլանների ստեղծմանն ու վերաձևակերպմանը, նորագույն մեթոդների և գործիքակազմերի օգտագործմանը, առցանց միջավայրի ձևավորմանը:

   Հնգօրյա վերապատրաստման ծրագրի հիմքում դրված էին.

  • ADDIE (Analyse/վերլուծություն Design/մշակում Develop/ զարգացում, Implement/ ներդրում, Evaluate/գնահատում),
  • TPACK (Technology/տեխնոլոգիա, Pedagogy/մակավարժություն և Content Knowledge/ բովանդակության վերաբերյալ գիտելիք)   մոդելների կիրառությունը:

Դասընթացի մասնակից դասախոսները հնարավորություն ունեցան  ծանոթանալու ակտիվ ուսուցման մի շարք այլ տեսակների՝

  • հիշողության քարտեզագրում (Mind mapping),
  • վիրտուալ դասարան (Collaborative Virtual Classrooms),
  • որսորդություն (Scavenger Hunts),
  • դերային խաղ (Role Playing),
  • առցանց քնարկումների հարթակ (Online Discussion Boards),
  • շրջված դասասենյակ (The ‘Flipped Classroom’),
  • խաղ-դաս (Game-based Learning):

Դաընթացի ավարտին մասնակից դասախոսները ներկայացրին իրենց աշխատանքները նշված մոդելների և մի շարք գործիքների (Mentimeter, Online Presentation Tools) կիրառությամբ,  որոնք դյուրին են դարձնում ուսումնառության գործընթացն  ու ակտիվացնում են սովորողներին:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:

Համաձայն Վանաձորի պետական համալսարանի հետ կնքված համաձայնագրի՝ Քրիստինե Ղազարյանը պարտավորվել է 2019 թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում համալսարանի Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ իրականացնել դասախոսական կազմի վերապատրաստում 10 ժամ ընդհանուր տևողությամբ՝ ակտիվ դասավանդման և ուսումնառության մեթոդների վերաբերյալ ձեռք բերած փորձը փոխանցելու նպատակով:

Back to top