поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2018 թ. դեկտեմբերի 10-14-ին Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիա Բրուտյանը ERASMUS+ PrinTel «Փոփոխություն լսարանում. ուսուցում և դասավանդում՝ Արևելյան  գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական  փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում մասնակցել է Բարսելոնայի համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը՝ «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ ընդլայնված ուսուցում. մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում» թեմայով:

Դասընթացի նպատակն էր կատարելագործել ծրագիր ներառված պետությունների (Հայաստան, Վրաստան, Բելառուս) բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների դասավանդման և ուսուցման հմտությունները:

Կրթության խաղաֆիկացումը կրթական ռազմավարություն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին խաղային մեխանիկա կամ վիդեոխաղ կիրառել կրթական միջավայրում: Մոբայլ ուսուցումը ներառում է բջջային տեխնոլոգիաների օգտագործումը միայնակ կամ այլ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետ` ուսանողին ընձեռելով ուսուցման հնարավորություն ցանկացած պահին և ցանկացած վայրում:

Դասընթացի ընթացքում վերապատրաստվող դասախոսները.

  • քննարկեցին, թե ակտիվ ուսուցումը ինչպե՞ս կարող է նպաստել ուսանողի ուսումնառությանը.
  • պարզաբանեցին բջջային սարքերի օգտագործման առավելություններն ու թերությունները.
  • ծանոթացան ակտիվ ուսուցման համար նախատեսված տարբեր ծրագրերով առաջադրանքների կազմմանը ` POLL, KAHOOT, QUI ZLET, SOCRATIVE, SPARK և այլն:

Քննարկումներ եղան ակտիվ ուսուցման հայեցակարգի, խաղաֆիկացման՝ որպես նորարարական ուսուցման վերաբերյալ, դասավանդման պրոցեսում կիրառվեցին բջջային հավելվածներ:

Դասընթացի ավարտին մասնակից դասախոսները դասավանդման և ուսումնառության նորարարական վերոնշյալ մեթոդներով ներկայացրին   իրենց աշխատանքները PechaKucha ֆորմատով:

Համաձայն բուհի հետ կնքված համաձայնագրի՝ Մ. Բրուտյանը նախատեսում է  2019 թ. փետրվար-մարտ ամիսներին  ՎՊՀ-ում Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ կազմակերպել վերապատրաստում՝ ստացած փորձն ու գիտելիքները ՎՊՀ դասախոսներին փոխանցելու նպատակով:

Back to top