поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

1937  նոյեմբերի 27-ին 40 տարեկանում վախճանվեց հայ ամենաերևելի գրողներից մեկը`Եղիշե Չարենցը: Չարենցը, որ մեր մեծագույններից է, գրականության ու  երիտասարդության վրա ունեցած մեծ ազդեցությամբ կրկին կենդանացավ, այս անգամ՝ ՎՊՀ ուսանողների ջանքերով: Ուսանողների կազմակերպած միջոցառման առանցքը Չարենցի սերերն էին՝ շաղախված բանաստեղծություններով ու բանաստեղծին վերաբերող հուշերով: Սա էր պատճառը, որ միջոցառումը խորագրվել էր «Չարենցի սերերը»:

Հանճարեղ հայի սերերից Աստղիկ Ղոնդախչյանի, Կարինե Քոթանջյանի, Արմենուհի Տիգրանյանի, Ռիչի Դոստյանի, Արփենիկ Չարենցի և Իզաբելլա Չարենցի բեմականացված հուշերով ներկաներին մատուցվեց նրա սիրերգության նկատելի մի հատված:

Քառորդ դար գրական ճանապարհ անցած հանճարի հիշատակին նվիրված «Չարենցի սերերը» խորագրով հուշ-միջոցառումը կազմակերպվել էր բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Անահիտ Ազարյանի և Շուշան Ներսիսյանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին բանասիրական ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ: Միջոցառումն ավարտվեց Չարենցի ամենաչքնաղ երկերից  մեկի` «Նավզիկեի» ընթերցմամբ:

 Միջոցառման այս ձևաչափն ընդունվեց մեծ ոգևորությամբ:

Back to top