поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    ԵՄ, GIZ գերմանական ընկերության և IMPACT HUB Yerevan-ի կողմից իրականացվող «Տուրիզմի զարգացման ինովացիոն ակադեմիա» ծրագրի շրջանակներում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց գործարարական նախագծերի քննարկման երկօրյա դասընթաց։ Ծրագիրն ուղղված էր  ՀՀ հյուսիսային մարզերում (Լոռի, Տավուշ, Շիրակ) տուրիզմի զարգացմանը՝ նորարարական լուծումների ներդրմամբ։

    Ծրագրի առաջին փուլում քննարկվեցին  մասնակիցների ստեղծարարական գաղափարները և արդեն գոյություն ունեցող նախագծերը։ Նորարարական մտքերի քննարկումներից  հետո  դասընթացն անցած մասնակիցները կարող են դիմել GIZ-ի հայտարարած դրամաշնորհային մրցույթին։

    ՎՊՀ ստեղծարար թիմից դասընթացին ներկա էին ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը և էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Պապոյանը։ Գործարկման մեկնարկը անհատական ​​շրջագայությունների (տուրերի) «ConTour» առցանց ստեղծարարական համակարգն է։

    «ConTour»-ը լինելու է մարզերում  անհատական ​​շրջագայությունների նախագծման և կազմակերպման առցանց հարթակ։ Այն կօգնի օգտատիրոջը «մեկ պատուհանի» սկզբունքով ինքնուրույն ձևավորելու ուղևորությունների տարբերակներ՝ համատեղելով անհրաժեշտ​​ ծառայությունների փաթեթներ (տրանսպորտ, տեսարժանվայրեր, ժամանց, սնունդ, կեցություն, գիդ):

    Դասընթացի մասնակիցներից  բացի՝ ՎՊՀ ստեղծարար թիմի կազմում են Գոհար Դոխոլյանը (ՎՊՀ միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ)  և Քրիստինե Հովսեփյանը (ՎՊՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս)։

  

   

  

  

Back to top