поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Օրերս Վանաձորի Ա. Բակունցի անվան N7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ՎՊՀ-ում էին:

Բուհ-դպրոց կապի շրջանակներում աշակերտներին հնարավորություն էր ընձեռվել գործնականում կիրառել տեսական գիտելիքները, ամրապնդել դրանք:

Աշակերտները ՎՊՀ ֆիզիկայի լաբորատորիաների լաբորանտ, դասախոս Անի Շախկյանի օգնությամբ կատարեցին լաբորատոր փորձեր, ուսումնասիրեցին երկրաչափական օպտիկայի օրենքները, սովորեցին նորագույն սարքավորումների օգնությամբ կառուցել առարկայի պատկերը հավաքող ոսպնյակում, ստուգեցին  բարակ ոսպնյակի բանաձևը:

Այսօրինակ կապերը լավ առիթ են ոչ միայն խորացնելու ուսումնասիրվող թեմայի շուրջ ունեցած գիտելիքները, այլև հստակ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում:

 

Սեփ. լրատվություն

Back to top