поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Ստեղծվել է 2010 թ. մարտի 1-ին:

Գործում է ըստ կանոնադրության, որտեղ նշված են կենտրոնի կառուցվածքն ու կառավարումը, խնդիրներն ու գործառույթները, աշխատակիցների և գործող խմբերի գործառույթները, աշխատանքային պարտականությունները:

Հիմնական նպատակներն են. համալսարանում գործող մշակույթի կառույցների աշխատանքներին աջակցումը, ՎՊՀ շրջանակներում միջոցառումների համակարգումը, ուսանողության շրջանում գեղագիտական ճաշակի բարձրացումը, ՎՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը խթանումը, տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը, ներբուհական և միջբուհական մշակութային միջոցառումների, փառատոնների անցկացումը, համերգների և ներկայացումների կազմակերպումը և այլն: 
Մշտապես անցկացվում են մշակութային թեմաներով դասախոսություն-քննարկումներ, ֆիլմերի, ներկայացումների, գեղարվեստական երկերի դիտումներ և քննարկումներ, որոնց միջոցով ձևավորվում է ուսանողների գեղագիտական ճաշակը:

Ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերման նպատակով ՎՊՀ-ում   վերակազմավորվել են վոկալ-գործիքային համույթը, ժամանակակից և ժողովրդական պարերի խմբերը, գրական և թատերական խմբակները:
Ազգային արժեքների սերմանման աշխատանքները, ինչպես նաև այլ ազգերի նկատմամբ հանդուրժողականության դաստիարակումը ՎՊՀ-ում դարձել են մի շարք ավանդական միջոցառումների, ակցիաների, մրցույթների անցկացման խթան:

Շուրջ 11 տարի է, ինչ ՎՊՀ «Բազում» ուսումնամարզական հանգրվանում գործում է «Աստղիկ» ճամբարը, որտեղ իրենց ամառային հանգիստ են անցկացնում մեր բուհի աշխատակիցների երեխաներն ու թոռները, ինչպես նաև երեխաներ Արցախից և Վրաստանից: 15 օր շարունակ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, ճանաչողական և պատմական էքսկուրսիաներ, ուխտագնացություններ, ինտերակտիվ և ինտելեկտուալ խաղ-մրցույթներ և այլն: 
Մշակույթի կենտրոնը գործում է ըստ աշխատանքային պլանի, որտեղ առկա են աշխատանքի բովանդակությունը, ժամկետները, գործառույթները, պատասխանատուները և ինդիկատոր/ցուցիչը:

Համագործակցում է ՎՊՀ Արհկոմի, Ուսանողական խորհրդի, ֆակուլտետների և գործող բոլոր ստորաբաժանումների հետ:

ՎՊՀ Մշակույթի կենտրոնին կից գործող խմբերն են.

  1. Վոկալ-գործիքային համույթ
  2. Գրական խմբակ
  3. Ժամանակակից և ժողովրդական պարերի խումբ
  4. Թատերական խմբակ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2018թ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ուսանողի պրակտիկան համարվում է մասնագիտական կրթության կարևոր բաղկացուցիչ մաս, որը հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծել ուսանողի տեսական գիտելիքների և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև:

ՎՊՀ-ի ուսումնամեթոդական վարչության պրակտիկայի բաժինը զբաղվում է ուսումնական, արտադրական, գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպման հարցերով և այդ ոլորտում համակարգում է  համալսարանի ղեկավարության, ուսումնամեթոդական վարչության, դեկանատների, ամբիոնների աշխատանքները:

Պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է <<Ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կանոնակարգի>>-ի համաձայն: Պրակտիկայի բաժնի գործառույթներն իրականացնում են բաժնի ղեկավարը և մասնագետները:

Պրակտիկայի բաժնի աշխատակիցները ուսումնասիրում են հաջորդ ուսումնական տարում ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների տեսակները, հաշվառում դրանց ընդգրկվելիք ուսանողների քանակը: Ապա իրականացվում է պրակտիկային անհրաժեշտ տեսակի և քանակի օրագրերի, այլ հաշվետու փաստաթղթերի հաշվառումը, դրանց փոփոխությունները, տպագրությունը և համապատասխան դեկանատներին օրագրերի բաշխումը: Նոր մասնագիտությունների գծով հաշվետու փաստաթղտերի ստեղծումն ընթանում է ամբիոնների համապատասխան մասնագետների հետ համագործակցելու ճանապարհով:

Պրակտիկայի բաժինն ուսումնասիրում է ամբիոնների կողմից առաջարկված հաստատությունների համապատասխանությունը տվյալ պրակտիկայի ծրագրով նախատեսված աշխատանքների կատարմանը և ՎՊՀ-ի ռեկտորի անունից պայմանագրեր է կնքում դրանց հետ: Ուսումնասիում է ամբիոնների առաջարկած  դպրոցներում դասարանների թիվը, պարապվելիք դասաժամերի քանակը, աշխատանքի պայմանները և դրա հիման վրա իրականացնում ուսանողների նախնական բաշխումը: Կազմում է պրակտիկայի անցկացման ժամանակացույցը, ներկայացնում հաստատման և դրա հիման վրա կազմակերպում այն: Իրականացնում է ուսանողների և պրակտիկայի ղեկավարների մեթոդական խորհրդատվություն, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկացում:

Պրակտիկայի իրականացման  ընթացքում դեկանատների, պրակտիկայի ղեկավարների հետ միասին վերահսկում է ուսանողների հաճախումը, ծրագրված աշխատանքների կատարման որակը, կատարում է դասալսումներ, հաշվետու փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խորհրդատվություն:

Պրակտիկայի ավարտից հետո մասնակցում է դեկանատների կողմից կազմակերպվող պրակտիկայի պաշտպանությանը, ստեղծում է պրակտիկայի անցկացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետու փաստաթղթեր, իրականացնում է ավարտված պրակտիկաների արդյունքների վերլուծություն, որն էլ հաշվի է առնում հետագա փուլերը կազմակերպելիս: 

Պրակտիկայի բաժնի ղեկավար`          Լուսինե Աբովյան

2018 ԹՎԱԿԱՆԻ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՎՊՀ քոլեջը հիմնադրվել է 2011 թվականին: Քոլեջում ուսուցումը տարվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Քոլեջում գործում են հետևյալ մասնագիտությունները`

 

Մասնագիտություններ

կրթության

հիմքը

Ուսման

տևողությունը

 

Տարեկան

վարձը

Գործավարություն՝ օտար լեզվի 

խորացված իմացությամբ 

/հիմնական ընդհանուր կրթությամբ/

9-ամյա

տարի

 

Գործավարություն՝ օտար լեզվի խորացված 

իմացությամբ /միջնակարգ ընդհանուր կրթությամբ/

12-ամյա

3 տարի

 

 

Հաշվապահական հաշվառում*

12-ամյա

3 տարի

120000 դրամ

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված

համակարգերի ծրագրային ապահովում

9-ամյա

տարի

 

Սպասարկման կազմակերպում               

 

12-ամյա

2տարի

 

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված 

համակարգերի ծրագրային ապահովում

12-ամյա

3 տարի

 

 

Հաշվապահական հաշվառում

9-ամյա

3 տարի

 

 * Այս մասնագիտության գծով գործում է նաև հեռակա ուսուցում


Քոլեջում ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով՝ ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկանների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:
Քոլեջի անվճար համակարգի  բարձր առաջադիմություն ցուցաբերած  ուսանողները ստանում են կրթաթոշակ:
Քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները փոխադրվում են ԲՈՒՀ-ի համապատասխան մասնագիտության  երկրորդ կուրս: Հաշվի առնելով շահառուների կարիքները՝ Քոլեջը  սերտ համագործակցություն է սկսել գործատուների հետ: Քոլեջի ուսանողները օգտվում են համալսարանի լաբորատորիաներից, գրադարանից, սպորտդահլիճից: Պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նպաստում են քոլեջի ուսանողների  և համալսարանի  ուսանողների միջև սերտ համագործակցության զարգացմանը: Քոլեջի ուսանողները հաճախում են համալսարանում գործող երգի, պարի խմբակներին: Քոլեջում այսօր ուսանում են Արցախից, Վրաստանից և ՀՀ տարբեր մարզերից եկած ուսանողներ:

Քոլեջի ուսանողները մասնակցում են միջագային կոնֆերանսների, ՎՊՀ ում կազմակերպվող ՈՒԳ _ին :

Քոլեջի մասնագետների կողմից տարվա ընթացքում կատարվում են անվճար շտեմարանային աշխատանքներ: Ամառային արձակուրդների ընթացքում կատարվում են լրացուցիչ աշխատանքներ անգլերեն և ռուսերեն բանավոր խոսքի զարգացման ուղղությամբ:

ՎՊՀ ՔՈԼԵՋԻ  ՏՆՕՐԵՆԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Քոլեջի տնօրեն`                                     Ա.Բ.Լոքյան


Ընդունելություն քոլեջ

 

Քաղաքային ցանցից ներքին ցանցին միանալու համար հավաքում ենք 4-18-54 կամ 4-18-55 հեռախոսահամարներից մեկը, 3 կարճ և 1 երկար զանգից հետո՝ եռանիշ ներքին հեռախոսահամարը՝ 141

Էլփոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Back to top