Այցելություն Ռումինիայի Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարան

Այցելություն Ռումինիայի Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարան

Erasmus+ աշխատակիցների շարժունության ծրագրի շրջանակում Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում՝ Ռումինիա, 2022 թ․-ի հուլիսի 3-7-ը անցկացվեց ‹‹Աշխատակազմի միջազգային շաբաթ›› աշխատակիցների վերապատրաստում, որին մասնակցեցին ներկայացուցիչներ հետևյալ երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ Ուկրաինա, Ղազախստան, Լիբանան, Իսպանիա, Թուրքիա, Վրաստան, Թունիս, Մոլդովա, Եգիպտոս, Չինաստան, Հունաստան, Գերմանիա և Իսրայել: Հայասատանից ծրագրին մասնակցում էր միայն Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը՝ ի դեմ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանատի գործավար Նաիրա Գուսենկովայի:

  Ծրագրի նպատակն էր մասնակիցներին փոխանցել գիտելիքներ և հմտություններ՝ ‹‹Անձի զարգացում և միջմշակութային ներդաշնակություն›› թեմայով, ինչպես նաև գործնական վարժությունների միջոցով ամրապնդել ստացած փորձառությունը:

Այցի առաջին օրը մասնակիցները ծանոթացան Յաշի Իոան Կուզայի համալսարանի կառուցվածքին, կազմակերպված տոնավաճառին յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր ազգային ավանդական սննդատեսակները: Կազմակերպվեց քայլարշավ դեպի կենտրոն՝ քաղաքի հիմնադրման պատմությանն ու տեսարժան վայրերին ծանոթանալոի նպատակով:

Աշխատանքային երկրորդ օրը նվիրված էր թիմային աշխատանքներին՝ ամրապնդելու մասնակիցների շրջանում փոխհամագործակցությունը, որին էլ հաջորդեց սեմինար՝ «Աշխատավայրում արդյունավետ հաղորդակցության» թեմայով: Օրն ավարտվեց համալսարանական թանգարան այցելությամբ:

Օրակարգի երրրոդ օրը մասնակիցները Erasmus café-ում մասանակցեցին սեմինարի՝ «Մշակութային շոկ» թեմայով, որից հետո կազմակերպվեց անհատական ​​այցելություններ նմանատիպ ֆակուլտետներ/բաժիններ, որտեղ ծանոթացան հյուրընկալող կողմի աշխատանքային նրբություններին, կիսվեցին իրենց փորձով, իսկ վերջում՝ դարձյալ թիմային աշխատանք. ներկաները սովորեցին նվագել ազգային նվագարանների վրա:

Աշխատանքային չորրորդ օրն այց կատարվեց Նեամթի մենաստան, Միկլաուշենի ամրոց և Տարպեստի թանգարան: Մասնակիցներին ներկայացվեցին տեղի մշակութային առանձնահատկությունները և ճարտարապետական յուրահատկությունները։

Վերջին օրը կատարվեց այց՝ բուսաբանական այգի. մասնակիցները ծանոթացան այգու կառուցվածքին, բուսական բազմազանությանը, ջերմոցային տնտեսություններին: Օրն ամփոփվեց ինտերակտիվ սեմինարով, թե ինչպես ճիշտ ներկայացնել քո ուսումնական հաստատությունը:

Հնգօրյա այցը Ռումինիա եզրափակվեց մասնակցության սերտիֆիկատների հանձնման արարողությամբ:  

Previous Article
Next Article