Վանաձորի պետական համալսարանը Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում ունի կրթական կենտրոններ, որոնք իրականացնում են.
- Տարածաշրջանում բուհի վերաբերյալ տեղեկատվության ապահովումը
- Դպրոցների ավագ դասարանցիների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքներ
- Նախապատրաստական դասընթացների կազմակերպումը
- Ավագ դասարանցիների հետ խորհրդատվությունը
- Կրթական կենտրոններում ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպումը
- Հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ խորհրդատվությունը
- Հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսումնամեթոդական նյութերի տրամադրումը
- Տարածաշրջանում բնակվող բուհի շրջանավարտների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծումը
- Տարածաշրջանում առկա աշխատատեղերի, մասնագետների պահանջարկի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը
- Տարածաշրջանի գործատու կազմակերպությունների հետ համագործակցությունը
- "Բուհ-դիմորդ", "Բուհ-ուսանող", "Բուհ-շրջանավարտ", "Բուհ-գործատու" համագործակցության շրջանակներում սոցիոլոգիական հարցումների կազմակերպումը
- Ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման նախապատրաստումը:
Կրթական կենտրոնները գտնվում են. Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքների առաջատար դպրոցներում:
հ/հ | Քաղաք | Դպրոց | Հասցե | Մեթոդիստի ազգանուն, անուն | Հեռախոս |
---|---|---|---|---|---|
1 | Ալավերդի | թիվ 2 | Ջրավազանի 6ա | Պետրոսյան Աննա |
(0253) 2-30-57 աշխ. ժամ 1000 - 1400 |
2 | Տաշիր | թիվ 1 | Սայաթ-Նովա 5 | Ավետյան Անուշ | (0254) 2-23-69 աշխ. ժամ 1100 - 1500 |
3 | Ստեփանավան | Ավագ դպրոց | Մեղապարտի 15 ա | Մկրտչյան Երանուհի | (0256) 2-46-06 աշխ. ժամ 1100 - 1500 |
4 | Սպիտակ | թիվ 1 | Մյասնիկյան 1 | Դիլբարյան Միլենյա | (0255) 2-25-49 աշխ. ժամ 1200 - 1600 |