поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Ռուստամ Ռաֆիկի Սահակյան

Հեռ.՝ +374 322 4 6387, +374 77 99 4373 (WhatsApp, Telegra­m, Viber)

Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կենսագրություն

Ծննդյան ամսաթիվ

1 օգոստոսի 1965թ.

Գիտական աստիճան

տեխնիկական գիտությունների դոկտոր

Գիտական կոչում

պրոֆեսոր, ՌԴ  Ա.Մ. Պրոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

Կրթություն

 1) բարձրագույն տեխնիկական,

 2) բարձրագույն տնտեսագիտական 

Կուսակցականություն

անկուսակցական

Պարգևներ

  1) Ա.Մ. Պրոխորովի անվան ՌԴ ինժեներական ակադեմիայի մեդալ` «Ինժեներական գիտությունների զարգացման գործում ներդրման համար», 2015թ.

  2) Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի Պետրոս Մեծի անվան Արծաթե Պատվո նշան «Սոցիալական կրթության մեջ նվաճումների համար», 2015թ.

 3) Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի Կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի անվան Արծաթե մեդալ «Սոցիալական ծառայության համար», 2010թ.

Աշխատանքային փորձ

 

Երբ

Որտեղ

Պաշտոնը

2020թ. - ից

Վանաձորի պետական համալսարան

Ռեկտոր

2019–2020

Մարքեթինգի և սոցիալ-տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա (Академия ИМСИТ), ք. Կրասնոդար /

Մաթեմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչ

2013–2020

Մարքեթինգի և սոցիալ-տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա (Академия ИМСИТ), ք. Կրասնոդար /

Մաթեմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն

Պրոֆեսոր

2019–2020

«Միջազգային բիզնես  դպրոցՙ» ՍՊԸ, ք. Կրասնոդար

Զարգացման գծով տնօրեն

2007-2019

«Միջազգային բիզնես  դպրոցՙ» ՍՊԸ, ք. Կրասնոդար

Հիմնադիր տնօրեն

2006 -2013

Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի Անապայի մասնաճյուղ / Տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և իրավունքի ֆակուլտետ, ք. Անապա

Դեկան

2006-2016

Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի Անապայի մասնաճյուղ / Տեխնոսֆերայի անվտանգության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ամբիոն, ք. Անապա

Պրոֆեսոր

2008-2009

Ժամանակակից տեխնոլոգիաների և տնտեսագիտության ինստիտուտ (ИСТЭК),ք. Կրասնոդար / Բիզնեսի կրթական ծրագրերի վարչություն

Պետ

2008-2013

ՌԴ Ժամանակակից տեխնոլոգիաների և տնտեսագիտության ինստիտուտ (ИСТЭК),ք. Կրասնոդար / Համակարգչային տեխնոլոգիաների և հաշվողական տեխնիկայի ամբիոն

Պրոֆեսոր

1999-2006

ՌԴ Ամուրի պետական համալսարան / Մենեջմենթի զարգացման և կառավարման կադրերի պատրաստման ինստիտուտ – Բիզնես դպրոց, ք. Բլագովեշչենսկ

Տնօրեն


1999-2006

ՌԴ Ամուրի պետական համալսարան / Մաթեմատիկական անալիզի և մոդելավորման ամբիոն

Պրոֆեսոր

2002-2006

ՌԴ Ամուրի պետական համալսարան / Գիտահետազոտական աշխատանքների և ինովացիաների վարչություն

Պետ

2004-2006

ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի տնտեսական և սոցիալական աջակցության հիմնադրամ

Կառավարման խորհրդի նախագահ

2005-2006

Ռուս-Բրիտանական նախագիծ. «Բրիտանական կրթությունը Ռուսաստանում (BRIDGE)» / Մեծ Բրիտանիայի Լիդս Մետրոպոլիտեն համալսարանի և Ամուրի պետական համալսարանի միջև

Ղեկավար

2004-2005

Ռուս-Ամերիկյան նախագիծ. «Միկրոֆինանսավորման մոդելի փոխանցման նախագիծ» / ԱՄՆ «՚Քաունթերփարթ Բիզնես հիմնադրամ» Փոքր ձեռնարկատիրության աջակցության հիմնադրամի» և Ամուրի պետական համալսարանի միջև

Ղեկավար

2003-2004

Ռուս-Ամերիկյան նախագիծ. «ՌԴ Ամուրի մարզի փոքր բիզնեսի աջակցություն» / ԱՄՆ Միսիսսիպի նահանգի միջազգային զարգացման Կոնսորցիումի և Ամուրի պետական համալսարանի միջև

Ղեկավար

1999-2002

Ռուս-Ամերիկյան նախագիծ. «Միսիսսիպի նահանգի միջազգային զարգացման Կոնսորցիումի/Ջեքսոն քաղաքի պետական համալսարանի և Ամուրի պետական համալսարանի գործընկերություն»

 (NIS College and University Partnership Program, Grant No. IA-ASJL-G8190272)

Համակարգող

1996-1999

«Կոմյուտեր Սերվիս» ՍՊԸ / «Բիզնես Դպրոց»,

ք. Վանաձոր, ՀՀ

Հիմնադիր տնօրեն

1996-1999

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղ / Էլեկտրոխենիկայի ամբիոն

Ավագ դասախոս

1992-1996

«ՊետրոՌուս» մասնավոր ձեռնարկություն,

Ս. Պետերբուրգ, ՌԴ

Հիմնադիր տնօրեն

1992-1995

Ս. Պետերբուրգի Տեխնոլոգիայի և Դիզայնի պետական համալսարան, Ս. Պետերբուրգ, ՌԴ

Ասիստենտ

1989-1992

ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղ (այժմ` ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ), ք. Վանաձոր, ՀՀ

Ասիստենտ

Կրթություն.
2018         Մարքեթինգի և սոցիալ-տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա, ք. Կրասնո­դար, «Մասնագիտական կրթության մանկավարժ», պրոֆեսիոնալ վերապատրաս­տում

2011-12   Ռուսաստանի պետական սոցիալական համալսարան, «Սոցիալական ոլորտի մենե­ջեր», պրոֆեսիոնալ վերապատրաստում

2005-06   Ամուրի պետական համալսարան, «Պետական և համայնքային կառավարում», մաս­նագիտական վերապատրաստում

2000-04   Ամուրի պետական համալսարան, «Ֆինանսներ և վարկեր» մասնագիտություն, որակա­վորումը` տնտեսագետ, բարձրագույն կրթություն

2002         Դոկտորական թեզի պաշտպանություն 05.13.01 մասնագիտությամբ /«Համա­կար­­գա­յին անալիզ, ինֆորմացիայի կառավարում և մշակում»/ (կիրառական մաթեմաթիկա և կառավարման գործընթացներ), Ս. Պետերնուրգի պետական համալսարան. Թեզի թեման. «Դժվար ձևակերպվող անընդհատ տեխնոլոգիա­կան խնդիրների համակար­գա­յին անալիզ»:

1999-02   Ամուրի պետական համալսարանի դոկտորանտուրա

1994         Տեխնիկական գիտությունների թեկնածուական թեզի պաշտպանություն 05.13.01 մաս­նագիտությամբ /«Հաշվողական տեխնիկայի, մաթեմատիկական մոդե­լավորման և մաթեմատիկական մեթոդների կիրառությունը գիտական հետազոտությունների մեջ» (գիտության ոլորտներում), Ս. Պետերբուրգի տեխ­նո­լոգիայի և դիզայնի պետական հա­մալսարան

1990-94   Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիայի և դիզայնի պետական համալսարանի ասպի­րան­տուրա

1982-89   ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղ (այժմ` ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ), «Ավտոմա­տիկա և հեռուստամեխանիկա» մասնագիտություն, որակավորումը` ինժեներ-էլեկ­տրիկ, բարձրագույն կրթություն. գերազանցությամբ

1982         Կիրովականի (այժմ` Վանաձոր) թիվ 8 միջնակարգ դպրոց, գերազանցությամբ

Վերապատրաստումներ.
2018        Որակավորման բարձրացում «Էլեկտրոնային միջավայրի կազմակերպում ուսումնա­կան հաստատությունում» ծրագրով, Կրասնոդար, ՌԴ

2016        Որակավորման բարձրացում «Ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը հաշ­մ­ան­դամ­ների կրթական ծրագրերում» ծրագրով, Անապա, ՌԴ

2013        Որակավորման բարձրացում «Ակտիվ և ինովացիոն մեթոդները կրթության ոլորտում» ծրա­գրով, Յարոսլավլ, ՌԴ

2013        Որակավորման բարձրացում «Ժամանակակից հոգեբանական-մանկավարժա­կան տեխնոլոգիաները ուսանողության միջավայրում էքստրեմիզմի և ահաբեկ­չության դեմ պայքարի պրոֆիլակտիկայի համար» ծրա­գրով, Մոսկվա, ՌԴ

2011        Որակավորման բարձրացում «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և երկ­աստիճան կրթության որակի բարձրացման մեխանիզմներ» ծրա­գրով, Մոսկ­վա, ՌԴ

2010        Որակավորման բարձրացում «Որակի մենեջմենթի համակարգեր» ծրա­գրով, Յարոսլավլ, ՌԴ

2010        Որակավորման բարձրացում «Ներքին աուդիտ» ծրա­գրով, Յարոսլավլ, ՌԴ

2009        Որակավորման բարձրացում «Բարձրագույն դպրոցի գործունեության կատա­րե­լա­գործման ինովացիոն մեթոդներ» ծրա­գրով, Վոլգոգրադ, ՌԴ

2005-06 «Թրեյներների և բիզնես խորհրդատուների պատրաստում» ծրագրով ուսուցում

    /«Արտաքին առևտրի և ներդրումների աջակ­ցու­թյան «ՊՐՈԳՆՈԶ» կենտրոնի» (ՌԴ, Բլագովեշչենսկ) և ԱՄՆ-ի Ալյասկայի Համալսարանի (Անկորիջ, ԱՄՆ) համատեղ կազմակերպված

2006        «Միջազգային բիզնեսի կառավարում» ծրագրով վերապատրաստում, Մեծ Բրի­տանիա

2005        «Վարկային մասնագետ» ծրագրով վերապատրաստում /«Քաունթերփարթ Բիզ­նես հիմնադրամ», Խաբարովսկ, ՌԴ

2004        «Գործարար ադմինիստրացիայի մագիստր /MBA/» ծրագրով վերապատրաս­տում, Մեծ Բրիտանիա

2004        «Էֆեկտիվ մենեջմենթ» ծրագրով ուսուցում, Բլագովեշչենսկի Բիզնես Ինկուբա­տորի և «Վինրոք Ինթերնեյշնլ» (ԱՄՆ) համատեղ կազմակերպված

2003        «Փոքր բիզնեսի զարգացում և աջակցություն» ծրագրով վերապատրաստում, ԱՄՆ

2001        «Գործարար ադմինիստրացիայի մագիստր /MBA/» ծրագրով վերապատրաստում, ԱՄՆ

2000        «Կառավարման գործունեության վերահսկողություն» ծրագրով վերապատրաստում, Ճապոնիա

Գիտություն.
Գիտական դպրոց. «Բարդ տեղեկատվական և տեխնիկական համակարգերի համա­կարգային վերլուծություն և կառավարում. Դժվար ձևակերպվող ճանաչման, կանխատեսում­ների և դասակարգման խնդիրների լուծման մոդելների և ալգորիթմների մշակում»

Գիտական դպրոցի շրջանակներում հետազոտությունների ուղղվածությունը

1)        Համակարգային վերլուծության փուլերի ավտոմատացումը ոչ ֆորմալ մեթոդների հիման վրա

2)        Որոշումների ընդունմանը նպաստող տեղեկատվական համակարգի մշակում գիտելիքների դինամիկ, ոչ հստակ բազայի հիման վրա

3)        Բազմաչափ տվյալների դինամիկ ակնադիտությունը և ավտոմատ դասակարգումը կառավարման համակարգերում թվային տեղեկատվության փոխակերպման խնդիրների լուծման համար

4)        Բարդ տնտեսական համակարգերի ուսումնասիրության համար տվյալների վերլուծության և կառավարման տեղեկատվական համակարգի մշակում

 Գիտական հետաքրքրություններ.
Համակարգային վերլուծություն, արհեստական բանականություն, արհեստական նեյրոնային ցանցեր, ոչ հստակ տրամաբանություն, պատկերների ճանաչման մաթեմատիկա­կան մեթոդներ, թվային մեթոդներ

 Կիրառական նախագծեր.
«Սթարթափ» նախագծերի հիմնադիր և ղեկավար

1)        Սննդի պատվերների և առաքման միասնական համակարգ «EATonline» http://eatonline.ru/

2)        Սրճարանների և ռեստորանների սննդի առաքիչների ծառայու­թյուն «KENGURU» https://ks-kenguru.ru

 Դասավադվող առարկաներ.
-    Համակարգային վերլուծություն

-    Արհեստական բանականության համակարգեր

-    Մեծ տվյալների ինտելեկտուալ վերլուծություն և մեքենայական ուսուցում

-    Նեյրոցանցեր և նեյրոհամակարգիչներ

-    Ոչ հստակ բազմությունների և տրամաբանության տեսություն

-    Պատկերների ճանաչման տեսություն

-    Ավտոմատ կառավարման տեսական հիմունքներ

-    Ավտոմատացման համակարգերի մոդելավորում

-    Սովորական դիֆերենցիալ հավասարումների լուծման թվային մեթոդներ

-    Փորձերի պլանավորում և փորձնական տվյալների մշակում

-    Էկոնոմետրիկա

-    Ճյուղի տնտեսագիտություն

-    Ձեռնարկությունների կազմակերպում, պլանավորում և կառավարում

Անցկացրած թրեյնինգներ և բաց դասախոսություններ.
-     Together4Armenia (www.together4armenia.am) ծրագրի շրջանակներում դասընթացների անցկացում Հայաստանի մարզերում (Արհեստական բանականության համակարգեր; Նեյրոցանցեր և նեյրոհամակարգիչներ);

-     թրեյնինգների անցկացում Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերում («Էֆեկտիվ վաճառք», «Առարկությունների և դիմադրությունների հետ աշխա­տանք», «Կոնֆլիկտների կառավարում», «Անձնակազմի էֆեկտիվ ղեկավարում», «Էֆեկ­տիվ բանակցություններ»)

Պրոֆեսիոնալ հետաքրքրություններ.
Բիզնես կրթություն, փոքր բիզնեսի խորհրդատվություն, բիզնես կառավարում, հակա­ճգնաժամային կառավարում

Լեզուների իմացություն.
հայերեն /մայրենի/, ռուսերեն, անգլերեն

Հրապարակումներ.
143 հրապարակում, այդ թվում` 1 մենագրություն, 10 գիտա-մեթոդական աշխատանք, 17 ԷՀՄ-երի համար պաշտո­նական գրանցման վկայական (ՌԴ Պատենտների գրանցման գործակալություն):

Back to top